ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ո՞րն է քնի ամենալավ ջերմաստիճանը. urolog.am
Մարդիկ տարբեր ձևով են վերաբերվում ննջասենյակի օդի ջերմաստիճանին։ Որոշները նախընտրում են քնել ցածր ջերմաստիճանի պայմաններում, ոմանք էլ՝ բարձր։ Իրականում ո՞րն է լավագույնը։ Դա իմանալու համար նախ պետք է պարզել, թե որքանո՞վ է սենյակի ջերմաստիճանը դրական ազդում մարդու առողջության և քնի որակի վրա։ Օրինակ, երբ վատ գիշեր ենք անցկացնում և արթնանում մռայլ, դանդաղաշարժ կամ քնկոտ, ապա քնի այդպիսի խանգարման հարցում շատ մեծ է սենյակի ջերմաստիճանի դերը։ Փաստեր կան, որ բարձր կամ ցածր ջերմաստիճանը կարող է պատճառ դառնալ արագ արթնանալուն և քնի արագ աչքի շարժման փուլի կրճատմանը։
Սա՞ռը, թե՞ տաք. ո՞րն է պատասխանը
Քնի ժամանակ իջնում է մարմնի ջերմաստիճանը, հետևաբար, տաքանալու համար կարիք ունենք վերմակի կամ ծածկոցի։ Իսկ սենյակի ջերմաստիճանի բարձրանումը կարող է առաջացնել քրտնարտադրություն, որը մարմնի սառեցման եղանակ է, ինչպես նաև` քնի ցիկլը պահպանելու մեխանիզմ։
Շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում քնելը նույնպես ունի իր բացասական հետևանքները։ Նախ տուժում են քնի փուլերը, ինչպես նաև կարող են առաջանալ մաշկային ցանավորումներ, մկանային ցավեր, ոտքերի այտուց, քթի կարմրություն և այլն։ Սառը սենյակում քնելը բարելավում է մելատոնինի արտադրությունը, որը բնական քնի հորմոն է և հզոր հակաօքսիդանտ։ Մելատոնինի բարձր մակարդակը կարգավորում է քնի փուլերը և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Սառը միջավայրը խթանում է նյութափոխանակությունը, որի հետևանքով նվազում է որոշ հիվանդությունների ռիսկը և ավելանում է աճի հորմոնների արտադրությունը:
Ջերմակարգավորումը շատ կարևոր է մարդու վերականգնողական, ինչպես նաև դանդաղ ալիքային քնի փուլերը պահպանելու համար։ Հետևաբար, տարիքի հետ, կախված մելատոնինի և կորտիզոլի մակրադակներից, փոխվում է նաև մարդկանց տաք կամ ցածր ջերմաստիճանի պայմաններում քնելու նախընտրությունը։
Ի՞նչ անել
- Ընտրել 15-20°C ջերմաստիճան,
- խուսափել երեկոյան ժամերին խմիչքի կամ սուրճի օգտագործումից,
- հագնել սեզոնին կամ օդի ջերմաստիճանին համապատասխան գիշերային հագուստ,
- ընտրել համապատսխան ծածկոցներ և վերմակներ,
- խուսափել գերտաք կամ գերսառը միջավայրից,
- գտնել առավելագույն և հարմարավետ սենյակային ջերմաստիճան, որը կբարելավի ձեր քունն ու հաջորդ օրվա տրամադրությունը։
24.11.2021 Կարդացեք նաև
25.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ